Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Ինքնուրացման «արվեստը»

Ինքնուրացման «արվեստը»
21.08.2024 | 19:46

Ավո (պարզ է, թե ով է)

Ջիվան Զավենի Աբրահամյան

Վիտյա Վորոշի Այվազյան

Թաթուլ Ժորժիկի Կրպեյան

Գեղազնիկ Արմենակի Միքայելյան

Յուրա Վաղարշակի Պողոսյան

Վազգեն Զավենի Սարգսյան

Վահագն Ֆելիքսի Ասատրյան

Ռուբեն Ռազմիկի Սանամյան

Տիրան Վազգենի Խաչատրյան

Անդրանիկ Սուրենի Փիլոյան

Գարեգին Սամվելի Պողոսյան

Թաթուլ Լավրենտի Ղազարյան

Հրաչյա Հմայակի Անդրեասյան

Գուրգեն Հարությունի Դալիբալթայան

Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյան

Սա Հայաստանի 27 «Ազգային հերոսներից» 16 ռազմական գործիչների անուններն են: Այս անունները անքակտելիորեն կապված են Արցախյան ազատամարտի հետ՝ որպես արիության և հայրենիքի նվիրվածության օրինակ :

Հիմա, երբ Արցախի Հանրապետությունն այլևս գոյություն չունի, Հայաստանի Հանրապետությունն էլ ՆՓ & ՔՊ -ի ձեռամբ փաստացի լուծարվել և վերափոխվում է «Խաղաղության խաչմերուկի», այս մարդկանց կյանքի և գործունեության գնահատականը մնալու է նույնը թե՞ փոխվելու է:

Շարունակելու՞ են նրանք համարվել «Ազգային հերոսներ» թե՞ հնարավոր է նրանց կոչումները չեղյալ հայտարարվեն:

Եթե շարունակեն համարվել «Ազգային հերոսներ», ապա տրամաբանական լրջագույն հակասության մեջ են հայտնվելու «Խաղաղության խաչմերուկի» գաղափարաբանության հետ և հանդիսանալու են որպես սպառնալիք հայ-ադրբեջա-թուրքական «խաղաղ» գոյակցությանը: Ըստ այդմ, Ադրբեջանը կարող է իրեն թույլ տալ պահանջել ջնջել այս մարդկանց անունները՝ որպես «Ազգային հերոսների», ինչը, կարծում եմ, «Խաչմերուկի» կառավարիչները հլու-հնազանդ կկատարեն, որովհետև որևէ առարկություն կընկալվի որպես խաղաղության օրակարգի վիժեցում:

Եթե գործընթացն ավարտվի ընդամենը այս մարդկանց «Ազգային հերոս» կոչումները չեղյալ հայտարարելով, ապա դա կարելի է համարել մեծագույն ձեռքբերում և հայ ժողովրդի անունից խորը երախտագիտություն հայտնել կիրթ և կառուցողական ԻԼՀԱՄ ՀԵՅԴԱՐՈՎԻՉ ԱԼԻԵՎԻՆ, որ մեծահոգաբար չի պահանջել նրանց հռչակել «Ազգի և Հայրենիքի դավաճաններ»:

Այս խնդիրն ընդամենը մեկն է խնդիրների այն փնջից, որոնք Հայաստանի Հանրապետությունից որպես ժառանգություն մնալու են «Խաղաղության խաչմերուկին»:

ՆՓ & ՔՊ контора-ն պարտադրված է լինելու չեզոքացնելու խաղաղության օրակարգի այնպիսի մեծավտանգ «սպառնալիքներ», ինչպիսիք են «Եռաբլուր պանթեոնը», «Ցեղասպանության հուշահամալիրը», բազմաթիվ թանգարանները, անթիվ-անհամար արխիվային տեսանյութերը, անթիվ-անհամար գրականության և արվեստի ստեղծագործությունները և այլն:

«Խաչմերուկի» բնակչության «խաղաղասեր» հատվածը, սակայն, տարակույս չունի, որ ՆՓ & ՔՊ контора-ն պատվով դուրս կգա այդ փորձություններից ևս, և վերջնական տեսքի կբերի 21-րդ դարի առաջին «պետական-քաղաքական անասնաֆերման»՝ բաղձալի «Խաղաղության խաչմերուկ» անվամբ և իրենք ամեն առավոտ աղոթքի տեղակ կկրկնեն. «կեցցե՛ ազատությունը», «կեցցե՛ «Խաղաղության խաչմերուկ» անվամբ անասնաֆերման», «կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում և ապրելու ենք այդ ազատ և երջանիկ անասնաֆերմայում»։

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

Խոնարհված ներողություն եմ խնդրում 16 Ազգային Հերոսներից և Հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած նահատակներից բոլոր այն «խաչմերուկցիների» փոխարեն, որոնք պատրաստ են աջակցելու контора-ին, կյանքի կոչելու վերոնշյալ սցենարը՝ առանձնաբար՝ Գուրգեն Հարությունովիչից և Սպարապետից :

Դիտվել է՝ 378

Մեկնաբանություններ